Ռաուլ Կաստրո. Կուբայի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Ռաուլ Կաստրո. Կուբայի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

PanARMENIAN.Net - Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն մի շարք կտրուկ հայտարարություններ է կատարել` ելույթ ունենալով Մոնկադոյի զորանոցների գրոհի 59-ամյակի պատվին, որից սկսվեց կուբական հեղափոխությունը:

Ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ Գուանտանամո գավառում` Կաստրոն հայտնել է, որ կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, բայց պայմանով, որ դա հավասարների երկխոսություն է լինելու:

Նրա խոսքով` Կուբան պատրաստ է քննարկել երկրում մարդու իրավունքների պահպանման հետ կապված իրադրությունը, եթե ԱՄՆ-ն պատրաստ է նման քննարկման:

Կուբայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 50 տարի առաջ, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---