Հայաստանն ու Չինաստանը մտադիր են համագործակցել տրանսպորտի և կապի ոլորտում

Հայաստանն ու Չինաստանը մտադիր են համագործակցել տրանսպորտի և կապի ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Գագիկ Բեգլարյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Չինաստանի կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բանգավառում, վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան այդ ոլորտում նոր համագործակցություն սկսելու և շարունակելու համար:

Դեսպանը համաձայնել է նախարարի հետ` նշելով, որ տրանսպորտի ոլորտում կան համագործակցության լայն հեռանկարներ, քանի որ Պեկինի և Երևանի միջև խորը բարեկամական հարաբերություններ են հաստատվել:

Նախարար Գագիկ Բեգլարյանն առաջարկել է մշակել և ներկայացնել առաջարկներ, որոնց շուրջ Չինաստանը կցանկանար համագործակցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, ինչպես նաև նշել է, որ նախարարությունը ևս կներկայացնի իր առաջարկությունների ցանկը:

Դեսպանը հայտնել է իր աջակցությունն ու պատրաստակամությունը` նախարարության կողմից ներկայացվող առաջարկների քննարկման և իրականացման ուղղությամբ, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---