Կոնգրեսական Բերքլի. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու ազատ արձակի օկուպացված Կիպրոսը![]() 26 հուլիսի 2012 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Նևադա նահանգից ամերիկյան կոնգրեսական, սենատորի թեկնածու Շելլի Բերքլին հանդես է եկել հայտարարությամբ` կապված Թուրքիայի կողմից Կիպրոսի օկուպացիայի 38-ամյակի հետ: Կոնգրեսականի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ես ուզում եմ գրավել գործընկերների ուշադրությունը Կիպրոս Թուրքիայի անօրինական և ողբերգական ներխուժման 38-րդ տարելիցի վրա: Թուրքական օկուպացիան, որը սկսվել է 1974թ. հուլիսի 20-ին, հազարավոր խաղաղ կիպրոսահույների անօթևան, առանց հող ու առանց ընտանիք է թողել: Մենք պետք է հիշենք այդ մասին և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերենք այդ խնդրի լուծմանը: Այդ ներխուժման վկան դարձած սերնդի մի շարք ներկայացուցիչներ այլևս չեն տեսնում այդ հակամարտության արդար լուծումը: Միայն Թուրքիան է ճանաչել կղզու օկուպացված հյուսիսային հատվածը, բայց անգամ նա անհրաժեշտ կենսապայմաններ չի տրամադրում իր քաղաքացիների համար: Այդ մասին վկայում են կիպրոսյան թուրքերի վերջին ելույթները, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում թուրքական օկուպացիայից: Դրա հետ մեկտեղ թուրքական պետությունը տարածաշրջանի ապակայունացման պատճառ է դարձել: Թուրքիան ճանաչում է Գազայի սեկտորում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կառավարությունը, Իսրայելից պահանջում դադարեցնել Գազայի ծովային շրջափակումը: Ավելին, Թուրքիայի քննադատությունն Իսրայելի հասցեին ևս ապակայունացնում է տարածաշրջանը: Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունն ու ԱՄՆ-ին սպառնում զանազան միջոցներ ձեռնարկել Կոնգրեսի կողմից այդ ողբերգական փաստի ճանաչման դեպքում: Թուրքիան նաև շարունակում է Հայաստանի շրջափակումը: Ժամանակն է, որպեսզի թուրքերը դադարեցնեն իրենց սպառնալիքներն ու փաստերի ժխտումը, դուրս բերեն զորքերը Կիպրոսից և վերադարձնեն այն տարածքները, որոնք նրանց չեն պատկանում: Այսպիսով, միայն ու միայն կիպրոսցիները կկարողանան որոշումներ կայացնել իրենց ապագայի առնչությամբ»:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |