Լոնդոնում մեկնարկում են XXX ամառային Օլիմպիական խաղերը

Լոնդոնում մեկնարկում են XXX ամառային Օլիմպիական խաղերը

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկում են XXX ամառային Օլիմպիական խաղերը: Աշխարհի 204 երկրենրի ավելի քան 10 հազար մարզիկներ մրցելու են 26 սպորտաձևերում:

Օլիմպիական խաղերի բացումը նշանավորվելու է ավանդական դարձած հանդիսավոր բացման արարողությամբ, որը տեղի կունենա հուլիսի 27-ին` տեղի ժամանակով 21:00-ին: Լոնդոնի Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 12-ին` փակման հանդիսավոր արարողությամբ:

Օլիմպիադայի հիմնական նշանաբանն է. «Գլխավորը ոչ թե հաղթանական է, այլ մասնակցությունը»: Լոնդոնի Օլիմպիական խաղերը գնահատվում են 9 մլրդ ֆունտ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---