Հայաստանում ամենակոռումպացվածը քաղաքապետարանն է ու Անշարժ գույքի գործակալությունը

Հայաստանում ամենակոռումպացվածը քաղաքապետարանն է ու Անշարժ գույքի գործակալությունը

PanARMENIAN.Net - Շահերի պաշտպանության ու աջակցության կենտրոնը 10 ամիսների ընթացքում ստացել է 1580 բողոք, հայտնել է Երևանի կենտրոնի տնօրեն Մարատ Ատովմյանը: Ըստ նրա, 176 բողոքը կամ բողոքների 10 տոկոսը կոռուպցիոն ռիսկերի հետ կապված բողոքներն են, ընդ որում Կենտրոնին հաջողվել է 42 գործը լուծել ի շահ քաղաքացիների:

Ինչպես հայտնել է Մարատ Ատովմյանը, 31 գործ ուղարկվել է դատարան, իսկ 21 գործ՝ այլ իրավական մարմիններ:

Միաժամանակ Կենտրոնը մշակել է և կառավարությանն ու խորհրդարանին է առաջարկել երկրում կոռուպցիայի կրճատմանն ուղղված օրեսնդրական նախաձեռնությունը:

Ինչ վերաբերում է Կենտրոնի ստացած բողոքներին, ապա առաջին տեղում քաղաքացիների դժգոհությունն է, կապված քաղաքապետարանի, Անշարժ գույքի կադաստրի, սոցապա մարմինների, ոստիկանության աշխատանքի հետ: Ընդ որում, ինչպես նշել է Երևանի Կենտրոնի տնօրենը, գործնականում բողոք չակ կրթական ու բժշկական հաստատությունների հետ կապված, չնայած ռիսկի գործոնների առկայությանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---