ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2012թ. առաջին կիսամյակում աճել է 10,5 տոկոսով27 հուլիսի 2012 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-հունիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 1584,5հազար տոննա, ինչը 10,5% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 216 հազար տոննա, ինչը 11,1% գերազանցում է 2011 թվականի հունվար-հունիսամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին կիսամյակում փոխադրվել է 598,8 հազար տոննա բեռ, ինչը 2,6%-ով գերազանցում է 2011 թ. նույնժամանակահատվածի ցուցանիշից: Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 769,7 հազար տոննա, ինչը 17,3%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-հունիսի ցուցանիշը: Հարկ է նշել, որ 5,7%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի առաջին կիսամյակում այս ցուցանիշը կազմել է 1432 տոննա՝ 2011 թ. նույնժամանակահատվածում գրանցված 1355 տոննայի դիմաց: Նշենք նաև, որ միայն 2012 թվականի հունիսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 18,7%-ով: Միայն մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 340,8 հազ.տոննա բեռ, որից 120,5 հազ. տոննան՝ ներմուծման, 36,7 հազ. տոննան՝ արտահանման և 183,6 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում: Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր է եղել հասնել բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանն ուղղված Ընկերության ճկուն սակագնային քաղաքականության, ենթակառուցվածքիարդիականացման և փոխադրման գործընթացի կատարելագործման շնորհիվ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |