Լոնդոնի Օլիմպիկան ավանում բնակվելու է մոտ 16 հազար մարդ

Լոնդոնի Օլիմպիկան ավանում բնակվելու է մոտ 16 հազար մարդ

PanARMENIAN.Net - Քաղաքային Սթրաթֆորդ շրջանի Օլիմպիական պուրակում Խաղերի մասնակիցներին պատրաստ են ընդունել 11 բազմահարկ բնակելի բլոկեր և 2818 բնակարաններ:

Լոնդոնի Օլիմպիական ավանի տարածքը մոտ 36 հեկտար է: Այն Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենակոմպակտ բնակելի համալիրն է: Օլիմպիադայի ընթացքում այստեղ բնակվելու է 203 երկրների պատվիրակությունների 16 հազար անդամներ և մարզիկներ:

Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի ավարտից հետո ավանի մեծ մասը վերափոխվելու է բնակելի համալիրի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---