Պաղեստինի ԱՕԿ-ը շնորհակալ է ՄՕԿ-ին իսրայելցի մարզիկների հիշատակին լռության րոպե չհայտարարելու համար

Պաղեստինի ԱՕԿ-ը շնորհակալ է ՄՕԿ-ին իսրայելցի մարզիկների հիշատակին լռության րոպե չհայտարարելու համար

PanARMENIAN.Net - Պաղեստինի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ջեբրիլ Ռաջուբը շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ին իսրայելցի մարզիկների հիշատակին լռության րոպեից հրաժարվելու համար, որոնք 40 տարի առաջ զոհվեցին պաղեստինցի գրոհայինների հարձակման արդյունքում:

Ռաջուբը նամակ է գրել, որտեղ գովել է ՄՕԿ նախագահին «սպորտը» չքաղաքականացնելու համար:

ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն այս շաբաթ հարգել է 11 զոհված մարզիկների հիշատակը, երբ Օլիմպիական ավանում բարձրացրել են դրոշը, սակայն մերժել է Իսրայելի իշխանությունների բազմաթիվ խնդրանքները խաղերի բացման արարողության մեջ շտկումներ կատարելու վերաբերյալ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

1972թ. Մյունխենի Օլիմպիադայում պաղեստինցի գրոհայինները «Սև սեպտեմբեր» խմբավորումից պատանդ վերցրեցին Իսրայելի հավաքականի անդամներին: Հարձակման և անհաջող ոստիկանական գործողության արդյունքում 11 մազրիկ զոհվեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---