Սիրիական ուղղաթիռները կրակահերթի են ենթարկում Հալեպի թաղամասերը

Սիրիական ուղղաթիռները կրակահերթի են ենթարկում Հալեպի թաղամասերը

PanARMENIAN.Net - Կառավարական զորքերը սկսել են նախապատրաստվել ապստամբների կողմից Հալեպ քաղաքի գրավված թաղամասերի վրա կրակ բացելուն: Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը, զորքերը գրոհելու են քաղաքի հարավային և հարավ-արևելյան շրջանները:

Քաղաք թափանցած գրոհայինները մի շարք վայրերում դիրքեր և բարիկադներ են ստեղծե: Նրանց մեծ մասը «Ալ-Քաիդայի» ահաբեկչական ցանցի հետ է կապված: Նրանք քաղաք են ներթափանցել թուրքական սահմանից, որը քաղաքից 50կմ հեռավորության վրա է:

Ահաբեկիչները որպես պատանդ են վերցրել մի խումբ խաղաղ բնակիչների և նրանց օգտագործում են որպես կենդանի վահան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---