
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարած ստուգումների արդյունքում «Լուսակերտ» և «Բոնիլատ» ընկերություններում հայտնաբերվել են սննդամթերքի ստանդարտների խախտման տարբեր դեպքեր:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը ` նշելով, որ Լուսակերտ ընկերությունը տուգանվել է տուգանքի առավելագոյւն չափով` 300 հազար դրամ, իսկ «Բոնիլատ» ընկերությունը դեռևս չի տուգանվել, սակայն շուտով այդ ընկերության նկատմամբ նույնպես տուգանք կկիարառվի:
Պիպոյանը նշեց նաև, որ Երևան քաղաքաում օրերս սկսել են ստուգումներ պաղպաղակի և մսամթերքի շուկայում և արդեն երեկ հայտանաբերվել են մի շարք խախտումների դեպքեր օրինակ «Աշտարակ կաթ», «Շանթ», «Թամարա», «Արմսվիթ» ընկերությունների ապրանքատեսակներում. «Հիմնական խախտումները այս սննդամթերքի դեպքում լինում են պահպանման պայմաննների անհամապատասխանույթյունները»: