27 հուլիսի 2012 - 14:29 AMT
Վարչապետն ընդունել է Լոռու և Գեղարքունիքի փոխմարզպետների հրաժարականը

Ղեկավարվելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աղվան Վարդերեսյանն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Ղեկավարվելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արտուշ Ղուկասյանն ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն: