27 հուլիսի 2012 - 14:46 AMT
Սեպտեմբերին հանրությանը կներկայացվի Մնջախաղի թատրոնի շենքի նախագիծը

Այս տարի սեպտեմբերին հանրության դատին կներկայացվի Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի եռաչափ նախագիծը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նրա խոսքով, քաղաքապետարանից արդեն ստացվել է պաշտոնական թույլտվություն, և շինարարությունը, հնարավոր է, սկսվի նախագծի ներկայացումից առաջ: Շենքը տեղակայվելու է Հյուսիսային պողոտայի հարևանությամբ, Տերյան-Պուշկին փողոցների հատման կետում:

Շինարարությունը տևելու է մոտ 6 ամիս: Դադասյանը հույս ունի, որ այդ շենքը կդառնա Երևանի խորհրդանիշներից մեկը: