Facebook-ով սկսվել է սիրիահայերի հյուրընկալել ցանկացող ընտանիքների հավաքագրում

Facebook-ով սկսվել է սիրիահայերի հյուրընկալել ցանկացող ընտանիքների հավաքագրում

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում բացվել է «Սիրիահայ ընտանիքների հյուրընկալում» անունով խումբ, որով կոչ է արվում հյուրընկալել Սիրիայից Հայաստան տեղափոխվող մեր հայրենակիցներին:

«Այն նպատակ ունի հավաքագրելու կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն ընդունել Հայաստան եկած այն սիրիահայ ընտանիքներին, որոնք սկզբնական շրջանում դժվարություններ ունեն տուն գտնելու կամ ձեռք բերելու հետ: Ցանկացած ժամկետով հյուրընկալում կողջունվի»,-նշված է խմբում:

Սիրիայի կառավարական զորքերը սկսել են նախապատրաստվել ապստամբների կողմից Հալեպ քաղաքի գրավված թաղամասերի վրա կրակ բացելուն: Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը, զորքերը գրոհելու են քաղաքի հարավային և հարավ-արևելյան շրջանները:

Քաղաք թափանցած գրոհայինները մի շարք վայրերում դիրքեր և բարիկադներ են ստեղծե: Նրանց մեծ մասը «Ալ-Քաիդայի» ահաբեկչական ցանցի հետ է կապված: Նրանք քաղաք են ներթափանցել թուրքական սահմանից, որը քաղաքից 50կմ հեռավորության վրա է:

Ահաբեկիչները որպես պատանդ են վերցրել մի խումբ խաղաղ բնակիչների և նրանց օգտագործում են որպես կենդանի վահան:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---