Հակառուսական կարգախոսներով ցուցարարներն անցել են սիրիական Իդլիբի փողոցներով

Հակառուսական կարգախոսներով ցուցարարներն անցել են սիրիական Իդլիբի փողոցներով

PanARMENIAN.Net - Հազարավոր մարդիկ սիրիական Իդլիբ գավառի Քաֆրանբել քաղաքի փողոցներ են դուրս եկել ի նշան իշխող վարչակարգի քաղաքականության դեմ բողոքի, հաղորդում է Ռոսբալտը:

Ցուցարարները հակառուսական կարգախոսներ էին վանկարկում: Ցուցարարներից մեկի պաստառին գրված էր. «Այաթոլլահ Սերգեյ Լավրովը, որը վետո է դրել, ստիպում է մեզ 23 մլն վետո դնել Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների վրա», մյուսին`«Ավելի լավ է մեռնել ոտքի վրա, քան սողալ ծնկների վրա»:

Հուլիսի 19-ին Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակեցին Սիրիայի վերաբերյալ պատժամիջոցների սպառնալիքով բանաձևի արևմտյան նախագծի ընդունումը: Բացի երկու «դեմ» ձայներից, բանաձևի նախագիծը ստացավ 11 ձայն «կողմ», քվեարկության երկու մասնակիցներ ձեռնպահ մնացին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---