Երևանում բողոքում են սերիալներում բռնության դեմ. «Դժվար ապրուստի» 730 րոպեներից 328-ը բռնություն, լաց և դեպրեսիա է

Երևանում բողոքում են սերիալներում բռնության դեմ. «Դժվար ապրուստի» 730 րոպեներից 328-ը բռնություն, լաց և դեպրեսիա է

PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրի երևանյան հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, հայկական սերիալներում բռնության դեմ ստորագրահավաք է անցկացվում:

Ինչպես PanRMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ակցիայի կազմակերպիչներից մեկը` «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության անդամը, բոլոր հավաքված ստորագրությունները կուղղվեն «Արմենիա» հեռուստաընկերություն, որը հեռարձակում է ամենավարկանիշային հայկական սերիալը` «Դժվար ապրուստը»:

Ակցիայի կազմակերպիչների կողմից բաժանվող բուկլետներում նշվում է, որ իրենց կողմից դիտված սերիալի 730 րոպեից 550 րոպեներում կան կանանց մասնակցությամբ տեսարաններ: Այդ 550 րոպեներից 328-ում (60%) ներկայացված են կանանց հանդեպ բռնության, նրանց լացի և դեպրեսիայի տեսարաններ:

10 գլխավոր հերոսուհիներից յուրաքանչյուրը ենթարկվում է բռնության, ոչ մեկը չի աշխատում և նրանցից ոչ մեկը սեփական որոշման իրավունք չունի:

«Դժվար ապրուստ» սերիալում կանանց հանդեպ ֆիզիկական բռնությունը կազմում է սերիալի 6,2% (34 րոպե), հոգեբանական բռնությունը` 22% (120 րոպե), սեռական բռնությունը` 0,7% (4 րոպե), կանանց լացով և դեպրեսիայով տեսարանները` 31% (170 րոպե):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---