Օլիմպական խաղեր. Հայտնի է բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի մրցակիցը

Օլիմպական խաղեր. Հայտնի է բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի մրցակիցը

PanARMENIAN.Net - Լոնդոնում կայացել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը:

Հայաստանի միակ ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) ելույթը կսկսի որակավորման փուլից: 1/32 փուլում Հակոբյանը կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող Թերրելլ Գաուշայի դեմ: Այս մենամարտը կկայանա հուլիսի 28-ին:

Այս նույն օրը Հայաստանի հավաքականից մեկնարկի կելնեն նաև ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և հրաձիգ Նորայր Բախտամյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---