Տեղի ունեցավ ԱրմՌոբոտիքի ռոբոտների քաղաքային ցուցադրությունը

Տեղի ունեցավ ԱրմՌոբոտիքի ռոբոտների քաղաքային ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Հաղթանակի զբոսայգում այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) կազմակերպել էր ԱրմՌոբոտիքս մրցույթին մասնակցող ռոբոտների ցուցադրություն:

ԱրմՌոբոտիքսի մենեջեր Մարիամ Նահապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ցուցադրությանը ներկայացվում են ԱրմՌոբոտիքս մրցույթներին մասնակցած ռոբոտները («Ական փնտրող», «Գծին հետևող», «Անօդաչու թռչող սարքեր»), ինչպես նաև դպրոցականնների կողմից նախագծած երկու ռոբոտ. «Ցուցադրությունը նաև հասարակության իրազեկման նպատակ ունի, հանրությանը ներկայացնելու, թե ինչ նախագծեր են արվում ԱրմՌոբոտիքսի շրջանակներում»:

Ցուցադրության ընթացքում ցուցադրվող ռոբոտների հեղինակները ներկայացնում էին իրենց նախագծած ռոբոտները, իսկ հետաքրքրվող մարդկանց համար բաժանվում էին ԱրմՌոբոտիքս նախագծի մասին պատմող բուկլետներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---