Լոնդոնում մեկնարկեցին 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը

Լոնդոնում մեկնարկեցին 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հուլիսի 27-ին մեկնարկեցին 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում տեղի է ունենում խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Երկրների շքերթը, ըստ ավանդույթի, բացեց Հունաստանի պատվիրակությունը, ապա հարթակ դուրս եկան մյուս երկրները՝ ըստ այբբենական կարգի:

Հայաստանի 24 հոգանոց պատվիրակոթյունը դուրս եկավ 10- րդը: Հայաստանի դրոշակակիրը պետք է լիներ Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, սակայն բացման արարողության ժամանակ այդ պատիվը տրվել էր տեկվանդիստ Արման Երեմյանին, որն ի դեպ առաջին հայ տեկվանդիստն է, որ ելույթ կունենա Օլիմպիական խաղերում:

Նշենք, որ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտից բացման արարողությանը հետևում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լոնդոնի Օլիմպաիադայի կազմակերպիչներն, ինչպես և խոստացել էին, ներկայացրին հիանալի և անկրկնելի բացման արարողություն, որը կրում է «Հրաշքների կղզի» անվանումը: Նախ ներկայացվեցին պատմության պատառիկներ, ապա մարզադաշտ դուրս եկան տարբեր գրքերի հերոսներ՝ ցուցադրելով գեղեցիկ ու յուրօրինակ ներկայացում: Ապա ներկայացվեց Մեծ Բրիտանիայի կինոյի պատմությունը, ապա այս դարի կյանքն ինչպես կա՝ նոր տեխնոլոգիաներով:

Երկրների շքերթը կեզրափակի Մեծ Բրիտանիայի ընտրանին: Բացման արարողության վերջում ելույթ է ունենալու Փոլ Մաքքարթնին:

Արդեն հուլիսի 28-ին հայ մարզիկներից մրցահարթակ կելնեն ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը և բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---