28 հուլիսի 2012 - 12:27 AMT
Իրանի 4 քաղաքներում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Մազանդարան գավառի 4 քաղաքներում՝ Սալմանշահրում, Նոուշահրում, Չալուշում և Քիլարդաշտում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 3,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Իրանի Հեռուստատեսության պաշտոնական կայքը:

Առաջին ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Թեհրանի ժամանակով 01:49-ին, երկրորդը՝ 02:09-ին, հայտնել է Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմագիտական կենտրոնը:

Ավերածությունների և զոհերի մասին չի հաղորդվում: