Տնտեսական իրավիճակն Իսպանիայում խանգարում է Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը28 հուլիսի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով հետաձգվել է իսպանական խորհրդարանի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի փոփոխության մասին առաջարկի քննարկումը: Այդ մասին «Nouvelles d`Arménie» պարբերականին է հայտնել Բարսելոնայում Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Սիրունյանը: Ըստ նրա, սկզբում նախատեսվում էր այդ հարցը քննարկել հոկտեմբերին: «Հայ Դատի հանձնախումբը կշարունակի հանդիպումները խորհրդարանականների հետ և կաշխատի նոր նախաձեռնությունների վրա՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-ասել է Սիրունյանը: Ըստ նրա, իսպանացի պատգամավորներն ու հանրությունը բավականաչափ իրազեկված չեն Ցեղասպանության մասին և Հայ Դատի հանձնախումբը փորձում է շտկել իրավիճակը լրագրողների հետ հանդիպումների միջոցով: Խնդիրը նաև նրանում է, որ Իսպանիայի հայ համայնքը համախմբված չէ: Ի տարբերություն ԱՄՆ-ի, Արգենտինայի ու Ֆրանսիայի, Իսպանիայի հայ համայնքը միասնական չէ, ինչը ևս խանգարում է այս հարցի ընդունմանը, ասել է Սիրունյանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |