28 հուլիսի 2012 - 13:29 AMT
Օլիմպիական խաղեր. Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը մեկնարկեց հաղթանակով

Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեկնարկել են ձյուդոյի մրցումները: Մինչև 60 կգ քաշային հայ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը ելույթը սկսել է որակավորման փուլից:

Նրա առաջին մրցակիցը Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգլմայերն էր, որի նկատմամբ Դավթյանը հաղթանակ տոնեց:

Հայ մարզիկի հաջորդ մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Իլգար Մուշկիևն է: