28 հուլիսի 2012 - 13:32 AMT
ՀԱՕԿ-ը չի հաստատել, որ Տիգրան Մարտիրոսյանը վնասվածքի պատծառով բաց կթողնի Օլիմպիադան

Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն դեռ չի հաստատել, որ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Լոնդոնից հայտնել է Հանրային Հեռուստատեսության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը:

“ ՀԱՕԿ-ի աշխատակիցներն ասել են, որ մինչ Տիգրանի ելույթը դեռ 5 օր կա և նա կարող է մասնակցել Օլիմպիադային”,- նշել է Գիլոյանը:

Հավաքականի բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի ծանրորդը օգոստոսի 1-ին պատրաստ լինի և դուրս գա մրցահարթակ:

Տիգրան Մարտիրոսյանի վնասվածքի մասին տեղեկատվությունը տարածվել էր մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը: