28 հուլիսի 2012 - 15:45 AMT
Սերգեյ Լավրով. Ռուսաստանի պաշտոնյաները կշարունակեն այցերը Կուրիլյան կղզիներ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է ՌԴ դիրքորոշումն այն մասին, որ Ռուսաստանի պաշտոնյաները կշարունակեն այցերը Կուրիլյան կղզիներ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այդպել է Լավրովը մեկնաբանել ճապոնացի լրագրողի հարցը Դմիտրի Մեդվեդևի վերջերս Կուրիլյան կղիզներ կատարելու վեաբերյալ Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտիրո Գեմբայի հետ համատեղ ասուլիսում: «Դա ուղղակի իրողություն է, որը մենք այսօր քննարկել ենք»,-ասել է Լավրովը:

Ըստ նրա, Ռուսաստանը չի կարող ընդունել Տոկիոյից հնչող բողոքները՝ հավելելով, որ սա է նշել նաև Մեդվեդևը, երբ զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը:

Ճապոնիայի ԱԳ նախարարը նշել է, որ այդ հարցն արծարծվել է բանակցություններում: «Ես հայտարարել եմ Ճապոնիայի դիրքորոշման մասին, ինչպես նաև ափսոսանք եմ հայտնել ՌԴ վարչապետի Կունաշիր կղզի կատարած այցի վերաբերյալ: Ես նշել եմ նաև, որ հետագայում մենք պետք է առաջ մղենք բանակցությունները՝ հաշվի առնելով երկու ժողովրդների զգացմունքները»,-ասել է Գեմբան: