28 հուլիսի 2012 - 19:17 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է զենքի վաճառքի վերաբերյալ փաստաթղթի շուրջ աշխատանքները շարունակելու մտադրությունը

ԱՄՆ-ն կողմնակից է ՄԱԿ-ի`զենքի վաճառքի վերաբերյալ համաձայնագրի կոնֆերանսի արդյունքներին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` ընդգծելով, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է այլ պետությունների հետ համատեղ աշխատել այս կարևոր փաստաթղթի շուրջ:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ կոնֆերանսին հստակորեն նշել է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը:

Կոնֆերանսը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, որին մասնակցում է 193 երկիր և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՊան Գի Մունն իր հիասթափությունն է արտահայտել, որ համաժողովի մասնակիցները չեն կարողացել այս հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, սակայն ողջունել է զենքի վաճառքի վերաբերյալ փաստաթղթի շուրջ աշխատանքները շարունակելու մտադրությունը: