28 հուլիսի 2012 - 16:10 AMT
Քենիայում ԿԽ գրասենյակ. Հազարավոր եթովպացիներ փախչում են երկրից` էթնիկական հակամարտության պատճառով

Քենիայում Կարմիր Խաչի գրասենյակը հաղորդում է այն մասին, որ Եթովպիայի մի քանի հազար բնակիչներ ստիպված են փախչել երկրից` փորձելով փրկվել երկու էթնիկ խմբերի միջև հակամարտությունից:

Ըստ մոտավոր հաշվարկների, մոտ 10 հազար մարդ, որոնք հայտնվել են Քենիայում, հումանիտար օգնության կարիք ունեն:

Եթովպիայի ԶԼՄ-ները հաղորդում են էթնիկ բախումների արդյունքում 50 սպանվածների մասին, հաղորդում է ВВС ռուսական ծառայությունը: