28 հուլիսի 2012 - 16:27 AMT
Լոնդոն-2012. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկում առայժմ 8-րդ է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի հենացատկի որակավորման փուլում, որն անցկացվել է “Հյուսիսային Գրինվիչ” արենայում, վաստակել է 82.865 միավոր:

6 գործիքների վրա վարժությունում 19-ամյա հայ մարմնամարզիկը հիանալի է ելույթ ունեցել և առայժմ զբաղեցնում է 8-րդ տեղը: Հենացատկում 90.256 միավորով առաջատարը դեռևս բրիտանացի Քրիստիան Թոմաս է:

Եզրափակչի ուղեգիր կնվաճեն լավագույն արդյունք ցույց տված 24 մարզիկներ: Որակավորման մյուս փուլը կկայանա այսօր երեկոյան ժամը 23:00-ին:

Եզրափակիչը կկայանա օգոստոսի 1-ին: