28 հուլիսի 2012 - 19:33 AMT
Բուլղարիայում պայթյուն իրականացրած մահապարտը կարող է տեսախցիկների ֆիքսած մարդը չլինել

Բրիտանական հետախուզության գործակալները ժամանել են Բուլղարիա, որպեսզի հետազոտեն մահապարտ-ահաբեկչի մնացորդները, ով իրականացրել էր Բուրգասի օդանավակայանի պայթյունը: Այս մասին շաբաթ օրը` հուլիսի 28-ին գրել է The Daily Mail-ը, հաղորդում է MIGNews-ը:

Ահաբեկչի մարմինը մինչ օրս չի ճանաչվել:

«Տեսախցիկների ֆիքսած տղամարդը չափազանց նիհար է»,-ասում է բժիշկը, ով մասնակցել է ահաբեկչի մարմնի հերձման գործընթացին: