28 հուլիսի 2012 - 18:22 AMT
Օլիմպիական խաղեր. Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը դուրս մնաց հետագա պայքարից

Օլիմպիական խաղերում շարունակվում են ձյուդոյի 60 կգ քաշային մարզիների մենամարտերը:

Հայաստանցի ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը Օլիմպիական խաղերի սփոփիչ մենամարտում հանդիպեց ֆրանսիացի Սոֆիան Միլոսին:

Անչափ լարված ստացվեց այս գոտեմարտը, հայ մարզիկն ավելի ակտիվ էր ու փորձում էր միավոր վաստակել, սակայ մրցակիցը լավ էր պաշտպանվում: Ամեն ինչ որոշվեց լրացուցիչ ժամանակում: Այստեղ Դավթյանը երկու անգամ զգուշացում ստացավ մրցավարից ժամանակ ձգելու համար, և հաղթանակը տրվեց ֆրանսիացուն:

Այսպիսով, Դավթյանը դուրս մնաց բրոնզե մեդալի համար մղվող պայքարից:

Մինչ այդ հայ մարզիկն առավելության էր հասել գերմանացի Տոբիաս Էնգլմայերի, ադրբեջանցի Իլդար Մուշկիևի և ղազախ Երկեբուլան Կոսսաևի նկատմամբ:

Իսկ կիսաեզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արսեն Գալստյանը մենամարտում է ուզբեկ ձյուդոիստի հետ: