28 հուլիսի 2012 - 18:53 AMT
Հիշամ Քանդիլի ղեկավարությամբ Եգիպտոսի նոր կառավարությունը կձևավորվի օգոստոսի 2-ին

Եգիպտոսի նոր կառավարությունը կձևավորվի առաջիկա հինգշաբթի` օգոստոսի 2-ին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին այսօր Կահիրեում լրագրողներին է հաղորդել Եգիպտոսի վարչապետ Հաշիմ Քանդիլը` նախագահ Մուրսիի հետ կայացած հանդիպումից հետո:

Նախորդ երեքշաբթի Մուրսին Հիշամ Քանդիլին հանձնարարել էր ձևավորել երկրի նոր կառավարությունը: Որպես վարչապետ` Քանդիլն իր առաջին հայտարարությունում ասել է, որ Եգիպտոսի կառավարությունում կլինեն պրոֆեսիոնալներ` անկախ քաղաքական նախասիրություններից և կուսակցական պատկանելությունից:

Հիշամ Քանդիլը, ում 41 տարին վերջերս է լրացել, Եգիպտոսի պատմության ամենաերիտասարդ վարչապետն է: