28 հուլիսի 2012 - 19:08 AMT
Անդրեյ Շևչենկոն որոշել է զբաղվել քաղաքականությամբ և մտել է Տիմոշենկոյի նախկին համախոհի կուսակցություն

Ուկրաինացի հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն որոշել է զբաղվել քաղաքականությամբ և միանալ Յուլիա Տիմոշենկոյի նախկին համախոհ Նատալյա Կորոլևսկայայի«Առաջ Ուկրաինա» կուսակցությանը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով կուսակցության պաշտոնական կայքը:

Համապատասխան հայտարարությունը ֆուտբոլիստն արել է այսօր Կորոլևսկայայի հետ Կիևի շրջանի դպրոցներից մեկը կատարած այցի ժամանակ: Շևչենկոն տարիներ շարունակ աջակցում է այդ դպրոցին: