Օլիմպիական խաղեր. Բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը դուրս մնաց հետագա պայքարից

Օլիմպիական խաղեր. Բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը դուրս մնաց հետագա պայքարից

PanARMENIAN.Net - Լոնդոնյան Օլիմպիական խաղերում կայացան նաև բռնցքամարտի մինչև 75 կգ քաշային կարգի նախնական մրցաշարերը:

Հայաստանն այս մարզաձևում ներկայացնող միակ մարզիկը՝ Անդրանիկ Հակոբյանը, 1/32 փուլում հանդիպեց ԱՄՆ-ն ներկայացնող Թերրելլ Գաուշային:

Առաջին ռաունդում Հակոբյանը ավելի ակտիվ էր գործում և հաղթեց 4:3 հաշվով: Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը կրկին ակտիվ էր, բայց մրցակիցը կարողացավ մի քանի հարված հասցնել և ընդմիջման գնացին 4:4 հաշվով: Ամեն ինչ որոշվեց վերջին՝ երրորդ ռաունդում, որն անցավ չափազանց արագ ու դինամիկ պայքարում: Մենամարտից 10 վայրկյան առաջ սխալ թույլ տվեց պաշտպանությունում և ենթարկվեց նոկդաունի: Սրանից հետո էլ մրցավարները հաղթանակը տվեցին նրա մրցակցին, ու Հակոբյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Նշենք, որ վաղը՝ հուլիսի 29-ին Հայաստանի հավաքականից ելույթ կունենան ձյուդոիստ Արմեն Նազարյանը (60 կգ) և լողորդ Անահիտ Բարսեղյանը, որը հանդես կգա 100 մ թիկնալողում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---