ՀՀ TIR նախագահ. Թուրքիան ոչինչ չի ձեռնարկում հայ վարորդներին մուտքի արտոնագրեր հանձնելու համար

ՀՀ TIR նախագահ. Թուրքիան ոչինչ չի ձեռնարկում հայ վարորդներին մուտքի արտոնագրեր հանձնելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիան ոչինչ չի ձեռնարկում հայ վարորդներին մուտքի արտոնագրեր հանձնելու համար՝ մինչև Տրաբզոնի նավահանգիստ բեռներ տեղափոխելու համար: Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ (TIR) Հերբերտ Համբարձումյանը խնդրի լուծումը տեսնում է այսպես՝ կամ վիզաները պետք է տրամադրվեն սահմանին, կամ երրորդ երկրի միջոցով: «Մենք նամակ ենք հղել Վրաստանի դեսպանատանը, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,-ասել է նա:

Նա հիշեցրել է, որ 2011թ. 200 մեքենաներից բեռնափոխադրումների թույլտվություն հաջողվեց ստանալ միայն 2 համար, բազում դժվարություններից հետո: Ըստ թուրքական օրենքի, հայկական բեռնատարի վարորդը Թուրքիայի տարածքով տարանցիկ ուղևորության համար պետք է մուտքի արտոնգիր ստանա դեսպանատանը, որը Հայաստանում չկա: Երկու այդ դեպքում վիզաները մեծ դժվարությամբ ձևակերպվեցին ուկրաինական կողմի աջակցությամբ:

Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյանը նշեց, որ Հայաստանի բոլոր բեռնափոխադրողները շահագրգռված են այս հարցում, քանի որ այդ ուղղությունը շահավետ է: Տրաբզոնը կարող է իրական այլընտրանք լինել Փոթիին, դա թույլ կտա հայկական կողմին կրճատել ծախսերը 600 դոլարով: Հայաստանը միացել է բեռների միջազգային փոխադրումների մաքսային կոնվենցիային՝ TIR Convention 1993թ. դեկտեմբերի 8-ին:

Այնուամենայնիվ, այն մասին, որ Տրաբզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել հայկական բեռները, հայտարարել էր նավահանգստի պետ Մուզաֆեր Էրմիշը: Ինչպես հայտնում է թուրքական Gunebakis կայքը, Էրմիշը հայտարարել է, որ եթե Թուրքիայի կառավարությունը համաձայնվի, նավահանգիստը պատրաստ է սպասարկել հայկական բեռնափոխադրումները՝ դեպի Հայաստան և Հայաստանից:

Ըստ նավահանգստի պետի, դրանից կշահեն ինչպես Թուրքիան, այնպես էլ Հայաստանը: «Հայաստանն արյժմ մոտ 7,5 մլրդ դոլարի ապրանքն է ներմուծում և արտահանում վրացական Փոթի նավահանգստով: Դեպի Փոթի գնացող երկաթուղի կա, սակայն այն խափանումներով է գործում: Տրաբզոնից մինչև Ալիջան՝ Հայաստանի հետ սահման, 40 կմ է, իսկ այնտեղից մինչև Երևան ընդամենը 30 կմ է: Մեր նավահանգիստը պատրաստ է նման ծավալի բեռնափոխադրումների»,-ասել է նավահանգստի պետը, շեշտելով, որ Տրաբզոնի նավահանգիստն այժմ աշխատում է հզորության 25 տոկոսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---