29 նոյեմբերի 2004 - 21:08 AMT
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՐՔ
Հարավային Կովկասի Էներգահամակարգերի ինտեգրման հեռանկարներին նվիրված գրքում ներկայացվել են տարածաշրջանի էներգետիկ համակարգում Հայաստանի դերի 4 տարբերակներ: 1. Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արտադրել եւ արտահանել, 2. Կարող է դառնալ միջպետական համակարգերի դիսպեչերական կենտրոն, 3. Հայաստանը կարող է դառնալ մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման կենտրոն, 4. կարող է հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի ընկերությունների համար մասնակցելու միջտարածաշրջանային մրցույթներին: «Հարավային Կովկասի էներգահամակարգերի ինտեգրման արդյունավետ ուղիները» անվանումով գիրքը հրատարակվել է «Եվրասիա« հիմնադրամի միջոցներով, հայ, վրացի եւ ադրբեջանցի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում: Այսօր տեղի է ունեցել գրքի շնորհահանդեսը Հայաստանում: