30 հուլիսի 2012 - 11:58 AMT
Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են հաջող ելույթ ունենալ Բիլի օփենում

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունեն 4,5-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Մաքսիմ Տուրովից (Ռուսաստան) եւ Ռոմեն Էդուարից (Ֆրանսիա):

Իսկ շախմատային Օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո ունի 4 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Շեխար Սուրիա Գանգուլիից եւ Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան):