30 հուլիսի 2012 - 14:48 AMT
Հայաստանում որակավորման վկայական ունի 570 հաշվապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 25 դիմորդներից քննությանը ներկայացել է 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 8-ին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Հայաստանի Հանրապետությունում 30.07.2012թ. դրությամբ որակավորման վկայական ունի 570 հաշվապահ: