«Մռայլ ասպետի» հասույթը, որի պրեմիերան մթագնեց զանգվածային սպանությունը, նվազել է 60 տոկոսով

«Մռայլ ասպետի» հասույթը, որի պրեմիերան մթագնեց զանգվածային սպանությունը, նվազել է 60 տոկոսով

PanARMENIAN.Net - «Մռայլ ասպետը. Առասպելի վերածնունդ» ֆիլմը հուլիսի 27-29-ի տվյալներով, ֆիլմը շարունակում է մնալ հյուսիսամերիկյան ցուցադրության առաջատարը՝ հավաքելով 61,4 մլն դոլար: Այս ցուցանիշը 60 տոկոսով քիչ է Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմի արդյունքից: Բացի այդ, սա եկամուտի ամենակտրուկ անկումն է սուպերհերոսի մասին պատմող ֆիլմի համար, նշում է գործակալությունը: Օրինակ, «Նոր սարդ-մարդը» երկրորդ հանգստյան օրերին 44 տոկոսով քիչ է հավաքել, իսկ «Վրիժառուների» հասույթը կրճատվել է 50 տոկոսով:

Հուլիսի 20-ի պրեմիերայից հետո «Մռայլ ասպետը. Առասպելի վերածնունդ» ֆիլմը ԱՄՆ-ում, Կանադայում ու այլ երկրներում հավաքել է 537 մլն դոլար, որից 248,2 մլն արտերկրում: Ինչպես հիշեցնում է «Ռոյթերսը», ֆիմի վրա ծախսվել է 250 մլն դոլար և ևս մի քանի տասնյակ միլիոն գովազդի վրա:

Երկրորդ տեղում կրկին անիմացիոն «Սառցե դարաշրջան-4»-ն է, որ հավաքել է 13,3 մլն դոլար: Ընդամենը 300 հազարով է զիջում Բեն Սթիլերի գխավոր դերակատարմամբ «Պարեկը» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---