Գարիկ Մարտիրոսյանն ու Միշա Գալուստյանը Forbes-ի ամենահայտնի ու հարուստ աստղերի ցուցակում են![]() 30 հուլիսի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Գարիկ Մարտիրոսյանն ու Միշա Գալուստյանը Ռուսաստանի ամենահայտնի ու հարուստ աստղերի ցուցակում են, ըստ Forbes-ի: Գարիկ Մարտիրոսյանը 41-րդ տեղում է: Մարտիրոսյանի եկամուտը կազմել է 2,8 մլն դոլար, նրան մամուլում հիշատակել են 201 անգամ: Բացի այդ, 38-ամյա շոումենը աչքի է ընկել հարցումների մեծ քանակով՝ 790 հարցում Yandex-ում: Նախորդ տարվա համեմատ, նրա վարկանիշը Forbes-ում նվազել է: 2011թ. նա ցուցակում 27-րդն էր: Մեկ այլ անվանի հայազգի շոումեն Միշա Գալուստյանը վարկանիշում 35-րդն է: Նախորդ տարվա համեմատ, նա բարելավել է դիրքը մեկ կետով: 32-ամյա Գալուստյանը աշխատել է 2,7 մլն դոլար, նրան 245 անգամ հիշատակել են մամուլում, իսկ Yandex-ում հարցումների քանակը կազմել է 1,18 մլն: Թվիթերում Գալուստյանը մոտ 900 հազար բաժանորդ ունի: Շոու բիզնեսի ամենահարուստ ու ճանաչված եռյակն անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել՝ առաջատարը Ստաս Միխայլովն է, երկրորդ տեղում թենիսիստուհի Մարիա Շարապովան, եռյակը եզրափակում է ռուսական շոու-բիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |