30 հուլիսի 2012 - 14:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սփյուռքի մանուկները, Մարթեն Յորգանցը և «Աստղիկներ» մանկական անսամբլը հանդես կգան համատեղ համերգներով

Հուլիսի 31-ին` ժամը 14:00-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա համատեղ համերգ սփյուռքի մանուկների և «Աստղիկներ» մանկական անսամբլի մասնակցությամբ (գեղ. ղեկ` Լիլիթ Դանիելյան):

Ինչպես հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մանկական երգերի կատարումներով ելույթ կունենան Նարա Նոյանը` Բելգիայից, Իզաբելլա Ավանեսյանը, Անի Թամրազյանը, Իլոնա Դոլուխանյանը, Էլեն Հովեյանը, Էմմա Հարոյանը` Ռուսաստանի Դաշնությունից, Թամարա Բեզլյուդովան` Էստոնիայից:

Ժամը 19:00-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա Մարթեն Յորգանցի և «Աստղիկներ» մանկական անսամբլի համատեղ համերգը:

ՖՈՏՈՇԱՐՔ