Լոնդոնի ոստիկանությունը կորցրել է Ուեմբլի մարզադաշտի բանալիները

Լոնդոնի ոստիկանությունը կորցրել է Ուեմբլի մարզադաշտի բանալիները

PanARMENIAN.Net - Լոնդոնի ոստիկանությունը կորցրել է Ուեմբլի մարզադաշտի բանալիները, որտեղ անցնելու են օլիմպիական մրցումները: Սքոթլանդ Յարդը հետաքննություն է սկսել՝ գողություն կասկածելով, սակայն ապացույցներ չի գտել:

Բանալիների կորստի մասին հայտնի դարձավ դեռ հուլիսի 24-ին: Ինչպես պարզվեց, բանալիները կորել էին վերջին նախապատրաստությունների ժամանակ:

Ըստ ոստիկանության, անվտանգության առումով անհանգստանալու կարիք չկա: Երբ հայտնի դարձավ կորստի մասին, ոստիկանությունը հայտնեց այդ մասին մարզադաշտի ղեկավարությանը, որն անմիջապես փոխեց կողպեքը: Ըստ The Daily Mail-ի, բարձր տեխնոլոգիական լազերային բանալիների կորուստը Ուեմբիի ղեկավարության համար արժեցավ մոտ 40 հազար ֆունտ՝ գրեթե 63 հազար դոլար:

Ուեմբլիում Օլիմպիադայի ավարտին կխաղարկվեն ֆուտբոլի ոսկե մեդալները, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---