Ուկրաինան միացել է Ազատ առևտրի գոտու մասին ԱՊՀ պայմանագրին

Ուկրաինան միացել է Ազատ առևտրի գոտու մասին ԱՊՀ պայմանագրին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ռադայում վավերացվել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը ԱՊՀ երկրների հետ: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նախագահ Յանուկովիչի առաջարկած օրենքը հավանության արժանացավ խորհրդարանի արտահերթ նիստում 260 պատգամավորների աջակցությամբ:

Ըստ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի, պայմանագիրը բխում է Ուկրաինայի շահերից:

«Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինան 35 տոկոսով կավելացնի ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ, որը 2010թ. կազմել է 51 մլրդ դոլար, իսկ 2011-ին՝ գրեթե 71 մլրդ դոլար»,-ասել է Ազարովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---