Հանգստյան օրերին Հալեպից մեկնել է շուրջ 200 հազար մարդ

Հանգստյան օրերին Հալեպից մեկնել է շուրջ 200 հազար մարդ

PanARMENIAN.Net - Հանգստյան օրերին Սիրիայի Հալեպ քաղաքից մեկնել է շուրջ 200 հազար մարդ: Քաղաքում մարտեր են գնում նախագահ Ասադի զորքերի ու ընդդիմության ուժերի միջև, հայտնում է ՄԱԿ-ը:

Ինչպես հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ում հումանիտար առաքելության ղեկավար Վալերի Ամոսը հայտարարել է, որ քաղաքում «փակված են» մնացել հազարավոր մարդիկ, որոնց շտապ օգնություն է հարկավոր, քանի որ սննդամքերթի պաշարները սպառվում են: Ըստ նրա, վիճակը տագնապալի է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---