Ապօրինի գիշերային ակումբ է հայտնաբերվել Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում30 հուլիսի 2012 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային ոլորտում, մասնավորապես ապօրինի գործունեություն ծավալողներին հայտնաբերելու ուղղությամբ: Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս հարկային դաշտից դուրս գործող հանրային սննդի և զվարճանքի օբյեկտ, ատամնաբուժարան ու չդրոշմավորված օղու վաճառքի դեպքեր են բացահայտել: Պարզվել է, որ հանրային սննդի և զվարճանքի ապօրինի կետը գործել է Բաղրամյան 1/1 հասցեում, որի գործունեությունը կազմակերպել էր Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Սամվել Խուդոյանը: Իսկ մյուս դեպքերն էլ հայտնաբերվել են Մխչյան գյուղում: Պարզվել է, որ գյուղի բնակիչ Ավետ Պողոսյանն, առանց համապատասխան լիցենզիայի և պետական գրանցման,ատամնաբուժական ծառայություն է մատուցում բնակիչներին, իսկ «Ջոնաշ.Մ» մթերային խանութում վաճառվում են չդրոշմավորված օղիներ: Իսկ օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի աշխատակիցներն էլ օրերս Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում ապօրինի գիշերային ակումբ են հայտնաբերել: Պարզվել է, որ անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Էրվին Մելիքյանը: Մեկ այլ դեպքով էլ Աբովյան քաղաքում հայտանբերվել է շշերի ընդունման կետի ապօրինի գործունեություն: ՕՀՎ 17-րդ բաժնի կողմից վերջերս բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 10 դեպք, որի արդյունքում կազմվել են համապատասխան վարչական ակտեր և լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 3 միլիոն դրամի հարկային պարտավորություն: Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկային դաշտից դուրս գործող ձեռնարկատիրության բացահայտմանն ուղղված միջոցառումները, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |