
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն, որը պատիժ է կրում լիազորությունները չարաշահելու համար՝ Ռուսաստանի հետ «գազային պայմանագրերի» կնքման գործով, գլխավորել է Ուկրաինայի միացյալ ընդդիմության ցուցակը:
Համապատասխան որոշումը կայացվել է կուսակցության համագումարում երկուշաբթի օրը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ուկրաինայի խորհրդարանի ընտրությունները կանցնեն հոկտեմբերի 28-ին և առաջին անգամ վերջին 10 տարում կանցնեն խառը՝ մեծամասնական և համամասնական, ընտրակարգով: