Koller-ը վաճառքի է հանել Գոյայի նկարը, որը երկար տարիներ կորած էր համարվում

Koller-ը վաճառքի է հանել Գոյայի նկարը, որը երկար տարիներ կորած էր համարվում

PanARMENIAN.Net - Շվեյցարական Koller աճուրդի տունը վաճառքի է հանել Ֆրանսիսկո Գոյայի «Ղովտն ու դուստրերը» նկարը բիբլիական սյուժեով, հայտնում է Լենտա.ռու-ն՝ ArtDaily- վիա հղումով: Նկարը կվաճառվի սեպտեմբերի 21-ին Ցյուրիխում «Հին վարպետների արվեստը» աճուրդում:

Մոտ 80 տարի նկարը կոլեկցիոների ընտանիքում է եղել, որը գնել է այն 1920-ականներին, մինչ այդ այն եղել է Բիլբաոյի մասնավոր հավաքածուում: Այս նկարը կորած էր համարվում:

Նկարը սովորաբար թվագրվում է 1770 թթ.: Այդ տարիներին նկարիչն աշխատել է Իսպանիայում, իսկ 1771-ին վերադարձել է Սարագոսա Իտալիայի շրջագայությունից հետո, իսկ 1773թ. տեղափոխվել է Մադրիդ:

Նկարը գնահատվում է 614-818 հազար դոլար: Գոյայի ստեղծագործության հայտնվելն աճուրդում իրադարձութուն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---