30 հուլիսի 2012 - 16:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հոգեբան. Ինքնասպանությւնների կանխման լավագույն ձևը դեռահասների շրջանում պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացումն է

Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև-Քիշնև տեսակամրջի այսօրվա թեման «Ինքանսապանություն. ինչպես չհատել սահմանագիծը»-ն էր:

Հետխորհրդային երկրների շարքում ինքնասպանությունների քանակով առաջին տեղը զբաղեցնող Ռուսաստանից ՌԴ առողջապահության նախարարության առընթեր Մոսկվայի Հոգեբուժության սուիցիդոլոգիայի բաժնի վարիչ Եվգենի Լյուբովը ներկայացրեց իր պատրաստած պրեզենտացիան, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանում ինքնասպանություն գործած մարդկանց թիվը հավասար է ավտոպատահարների հետևանքով մահացածների թվին. «Ուշագրավ է, որ ՌԴ-ում ամենաքիչ ինքնասպանությնները լինում են այն շրջաններում, որտեղ սուիցիդոլոգիական կենտրոնները զարգացած չեն»:

Եվգենի Լյուբովը նշեց նաև, որ ինքնասպանությունները կանխելու և դրանց թիվը նվազեցնելու համար շատ կարևոր է պետական ծրագրերի իրականացումը:

Հայաստանը ներկայացնող բանախոսներից Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի կարծիքով մեր երկրում ցածր է ինքնասպանությունների թիվը, քանի որ հայաստանյան հասարակությունն ավելի բաց ինտեգրվածության աստիճան ունի, շատ են շփումներն ու փոխադարձ հոգեբանական օգնությունը:

Պողոսյանը կարծում է, որ ինքնասպանության պատճառները բազմաթիվ են: Առավել հաճախ մարդիկ ինքնասպանության են գնում անձնական խնդիրների և ֆինանսական դժվարությունների պատճառով: ԵՊՀ ընդհանուր հոգեբանության բաժնի վարիչ Հրանտ Ավանեսյանը կարևորեց ԶԼՄ-ների դերը ինքնասպանությունների ինչպես կանխման, այնպես էլ դրանց թվի բարձրացման գործում` նշելով, որ դրանք լուսաբանելիս լրագրողները պետք է շատ զգույշ լինեն:

Կիևից ժամանած հոգեբան Գալինա Պիլյագինան էլ նշեց, որ ինքնասպանությունների կանխման համար լավագույն ձևը դեռահասների շրջանում պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացումն է:

ՖՈՏՈՇԱՐՔ