Վաշինգտոնը «քամուն է տվել» 206 մլն դոլարը, որ հատկացվել էր իրաքցի ոստիկանների ուսուցման համար

Վաշինգտոնը «քամուն է տվել» 206 մլն դոլարը, որ հատկացվել էր իրաքցի ոստիկանների ուսուցման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ աուդիտորները ստուգումներ են անցկացրել, որոնց ընթացքում պարզվել է, որ Իրաքում տեղի ոստիկանների ուսուցման համար ծախսված 206 մլն դոլարը «քամուն է տրվել»:

Ըստ Լենտա.ռու-ի, զեկույցում ասվում է, որ պաշտոնական Բաղդադը գրավոր համաձայնություն չի տվել ոստիկանների ուսուցման համար: Ամերիկյան ծրագրերի հաջողության համար պահանջվում է առաջին հերթին պետության աջակցությունը, ասվում է աուդիտորների զեկույցում:

Հեղինակները նշում են, որ աննպատակահարմար են համարում շարունակել միջոցների հատկացումն այդ ծրագրով Իրաքում ԱՄՆ դեսպանատանը:

Պետդեպարտամենտն իր հերթին համարում է, թե միջոցները զուր են ծախսվել, ավելին, գտնում են, որ ֆինանսավորումը պետք է շարունակվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---