30 հուլիսի 2012 - 19:49 AMT
Զինեդին Զիդանը մարզչի որակավորում է ստացել

Հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիսը Զինեդին Զիդանը մարզչի որակավորում է ստացել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով ֆրանսիական «Էքիփ» պարբերականին:

Ըստ պարբերականի, Զիդանը կմիանա այն մարզիչների խմբին, որոնք աշխատում են իսպանական «Ռեալի» երկրորդ թիմում: Այսպիսով, հայտնի ֆուտբոլիստը կլքի «արքայական» ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը:

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը որպես ֆուտբոլիստ իր կարյերան ավարտել է 2006-ին: «Ռեալի» կազմում նա աշխատում է սկսած 2009-ից, նշում է աղբյուրը: