Ֆրանսիան փորձում է սիրիական իրավիճակի քննարկման համար հասնել ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների շուտափույթ հանդիպման

Ֆրանսիան փորձում է սիրիական իրավիճակի քննարկման համար հասնել ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների շուտափույթ հանդիպման

PanARMENIAN.Net - Ֆրանդիան փորձում է հասնել նախարարական մակարդակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի կազմակերպման: Արտակարգ նիստի նպատակն է փորձել ելք գտնել դիվանագիտական փակուղուց և դադարեցնել հետագա արյունահեղությունները: Այս մասին հուլիսի 30-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:

Ասադի զորքերը կիրակի օրը գրոհել են Սիրիայի Հալեպ քաղաքի վրա` օգտագործելով բանակի գրեթե ողջ հզորությունը` ուղղաթիռներ, ծանր հրետանի և տանկեր:

Այս քայլերը քննադատության են ենթարկվել Արևմուտքի կողմից, ովքեր պնդում են, որ Սիրիայում իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---