1 դեկտեմբերի 2004 - 20:58 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԱՐՏԱՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
«1991-92 թվականների արցախյան պատերազմում պահ է եղել, երբ մեր աշխարհազորականները մարտնչել են ռուսական բանակի դեմ, եւ Արեւմուտքը մեզ այն ժամանակ աջակցում էր», հիշեցրել է «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Զ.Սարգսյանը` 1999 թվականին սպանված Հայաստանի վարչապետ Վ.Սարգսյանի եղբայրը: «Առավոտ» թերթին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել հայ ընդդիմության պարտության առնչությամբ` վրացական եւ ուկրաինական ընդդդիմությունների հաջողության ֆոնի վրա: Նրա խոսքերով` հաջող իշխանափոխության համար վճռական գործոն է հանդիսանում արտաքին աջակցությունը: «Վրաստանի նախկին ընդդիմությունը իշխանության հասնելուց առաջ ունեցել է լուրջ բիզնես եւ ֆինանսներ, ներկայիս ուկրաինական ընդդիմությունը նույնպես աղքատ չի, իսկ մենք հենվում ենք միայն մեր ուժերի վրա», հայտարարել է նա: