31 հուլիսի 2012 - 11:26 AMT
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարում Բիլ Քլինթոնը կառաջադրի Օբամայի թեկնածությունը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հանդես կգա գլխավոր ելույթով սեպտեմբերին կայանալիք Դեմոկրատական կուսակցության համագումարում, որտեղ պաշտոնապես կառաջադրի գործող նախագահ Բարաք Օբամայի թեկնածությունը: Այդ մասին հայտնում է CBS News-ը:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», Քլինթոնը շարունակում է մնալ ամենաճանաչված քաղաքական գործիչ դեմոկրատների թվում, չնայած նրան, որ նրա նախագահությունն ուղեկցվում էր մի շարք սկանդալներով և ինքը՝ նախկին նախագահը վերջին տարինեին մի քանի անգամ հայտարարել է Օբամայի հետ տարաձայնությունների մասին:

Սեպտեմբերի 5-ին ելույթից զրկված փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը կրկին մասնակցում է ընտրություններին Օբամայի հետ, հաջորդ օրը հանդես կգա և պաշտոնապես կներկայացնի գործող նախագահին որպես թեկնածու: Ըստ ԱՄՆ քաղաքական ավանդույթի, նախագահության թեկնածուները ձևականորեն առաջադրվում են կուսակցական համագումարներում: